"GUNDELIK AZERBAYCAN" ԵՎ «ՌԵԱԼՆԻ ԱԶԵՐԲԱՅՋԱՆ» ԹԵՐԹԵՐԸ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ
" />


"GUNDELIK AZERBAYCAN" ԵՎ «ՌԵԱԼՆԻ ԱԶԵՐԲԱՅՋԱՆ» ԹԵՐԹԵՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ

  • 04-10-2006 14:34:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: "Gundelik Azerbaycan" եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի փակումը նպատակաուղղված արշավանք է ընդդեմ երկրում ազատ եւ անկախ ԶԼՄ-ների գործունեության: Երկրի իշխանությունները այդ թերթերը համարում են կատաղի քննադատության օբյեկտներից եւ հնարավոր ամեն բան արեցին դրանց փակման համար: Այսպիսի հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», այսօր հանդես է եկել «Մուսավաթ» կուսակցությունը` ափսոսանք հայտնելով Ադրբեջանի երկու առաջատար տպագիր ԶԼՄ-ների գործունեության դադարեցման առնչությամբ: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ "Gundelik Azerbaycan" եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆատուլլաեւի պայմանական ազատազրկումը, լրագրողների նկատմամբ բազմաթիվ ճնշումները եւ թերթերի դեմ դատաքննությունները դարձել են իշխանությունների եւ տվյալ տպագիր պարբերականների միջեւ փոխհարաբերությունների բնութագրական գիծը:
Նոյյան տապան  -   Միջազգային