ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻ ԴԱՏԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ<br />


ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻ ԴԱՏԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ

  • 29-09-2006 19:39:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստը որոշելու համար ռուս սպաների եւ Վրաստանի քաղաքացիների լրտեսության գործով մեղադրյալների նախնական կալանքի ժամկետը անցկացվում է փակ ռեժիմով,- հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Այդուհանդերձ չի բացառվում, որ վճռի հրապարակման ընթացքում դատարանի դահլիճ կթույլատրեն հեռուստախցիկներ: Նիստի փակ բնույթը որոշվել է մեղադրող կողմի պահանջով, գործում գաղտնի նյութերի առկայության վկայակոչմամբ: Ներկայումս մեղադրյալի աթոռին են սպաներ Ալեքսանդր Սավվան եւ Դմիտրի Կազանցեւը, ինչպես նաեւ Վրաստանի չորս քաղաքացիներ, որ մեղադրվում են նրանց հավաքագրած Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության սպաների օգտին լրտեսության միջոցով պետական դավաճանության մեջ: Ռուս սպաներ Ալեքսանդր Զավգորոդնու եւ Ալեքսանդր Բարանովի, ինչպես նաեւ Վրաստանի եւս ութ քաղաքացիների վերաբերյալ դատական նիստը նույնպես կկայանա սեպտեմբերի 29-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային