ԱՆԿԱՐԱ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրք մաքսավորները
Բոսֆորի նեղուցում կալանել են բրիտանական նավ, որի վրա եղել է
չհայտարարագրված զենք,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
«Սքանսքոթ» նավը Թուրքիայի կողմից վերահսկվող Բոսֆորի
նեղուցով ուկրաինական մի նավահանգստից ճանապարհվում էր Արաբական
Միավորված Էմիրություններ:
Նավի վրա հայտնաբերվել են վեց բազմանպատակային զրահամեքենաներ
եւ քսան արկղ զենք, որոնք, ի խախտումն միջազգային
համաձայնությունների, որ կանոնակարգում են անցումը սեւծովյան
նեղուցներով, համապատասխան ձեւով հայտարարագրված չեն եղել:
Բեռն ուղարկողը ուկրաինական ընկերություն է, իսկ ստացողը
ամերիկյան: Նավապետը հրաժարվել է հայտնել, թե ով է բեռան
սեփականատերը: