ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱԼԱՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎ<br />


ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱԼԱՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎ

  • 12-06-2006 17:45:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրք մաքսավորները Բոսֆորի նեղուցում կալանել են բրիտանական նավ, որի վրա եղել է չհայտարարագրված զենք,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Սքանսքոթ» նավը Թուրքիայի կողմից վերահսկվող Բոսֆորի նեղուցով ուկրաինական մի նավահանգստից ճանապարհվում էր Արաբական Միավորված Էմիրություններ: Նավի վրա հայտնաբերվել են վեց բազմանպատակային զրահամեքենաներ եւ քսան արկղ զենք, որոնք, ի խախտումն միջազգային համաձայնությունների, որ կանոնակարգում են անցումը սեւծովյան նեղուցներով, համապատասխան ձեւով հայտարարագրված չեն եղել: Բեռն ուղարկողը ուկրաինական ընկերություն է, իսկ ստացողը ամերիկյան: Նավապետը հրաժարվել է հայտնել, թե ով է բեռան սեփականատերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play