ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԻՆՔՆԱԹԻՌ-ՌՈԲՈՏՆԵՐ<br />


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԻՆՔՆԱԹԻՌ-ՌՈԲՈՏՆԵՐ

  • 06-06-2006 15:05:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի սահմանների պարեկման համար կօգտագործվեն անօդաչու ինքնաթիռների էսկադրիլիաներ, հանդերձված հզոր տեսախցիկներով: Դա մարդկանց մաքսանենգությանը, անօրինական միգրացիային եւ ահաբեկությանը հակազդելու փորձ է: Ինչպես հաղորդում է «Ինդիփենդենթ օն սանդին», փոքր ինքնաթիռները կթռչեն ավելի քան 2,5 հազար ֆուտ բարձրության վրա Լամանշի եւ միջերկրածովյան ծովափերի վրայով 1 մլրդ. ֆունտ ստեռլինգ արժողության ծրագրի շրջանակում, որի նպատակն է ոստիկանությանը, մաքսային եւ սահմանապահ ծառայություններին ապահովել դիտողական եւ հակաահաբեկչական առաջավոր սարքավորմամբ: Ռուսական կառավարությունը նույնպես մոտ է նրան, որպեսզի օդ բարձրացնի անօդաչուավոր ինքնաթիռներ իր սահմանների երկայնքով մեկ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play