«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ՄՐՑՈՒԹԱՅԻՆ<br /> ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

  • 01-06-2006 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանյան «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում, ինչպես եւ նախորդ տարիներին, կմրցեն տարբեր երկրներում բնակվող հայազգի կինոռեժիսորների ստեղծագործությունները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը, եթե ծրագրին մասնակցելու պարտադիր պայմանը հայ լինելն է, ապա թեմատիկայի ընտրության հարցում նրանք ազատ են. նյութի հայկական լինելը պարտադիր պայման չէ: «Ստեղծագործական առումով թեմայի հայկական լինելը դառնում է անիմաստ, քանզի հանդիսատեսի համար կարեւորը ֆիլմի որակն է, այլ ոչ թե ռեժիսորի ծագումը կամ հայ լինելու պարագան»,- ընդգծեց Մ. Ստամբոլցյանը: Փառատոնի ծրագրերի տնօրենը զերծ մնաց ընտրված ֆիլմերի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից եւ գնահատական տալուց: Նա պարզապես նշեց, որ ֆիլմերը ստեղծագործական առումով էապես չեն տարբերվում նախորդ տարիներին ներկայացված գործերից. «Կան հաջողված եւ հետաքրքիր ֆիլմեր, կա նաեւ հակառակը: Փառատոնից հետո ամեն ինչ կպարզվի»: Մ. Ստամբոլցյանը հայտնեց, որ այս ծրագրի երեք անվանակարգերում կմրցեն 25 ֆիլմ` Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Սերբիայից եւ Հայաստանից: Մեկ ֆիլմ` «Հարսանեկան տուփը», որի սցենարի հեղինակն է Եկատերինա Տրդատովան` Մոսկվայից, ռուս-ղրղզա-գերմանա-ֆրանսիական համատեղ արտադրանք է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play