2006 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԻ<br /> ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ<br />


 

2006 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԻ
ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

  • 11-05-2006 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանը մշակել է Երեւանի գլխավոր հատակագծի գործողությունն ապահովող միջոցառումների ծրագրի նախագիծ, որը շուտով ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: Այս մասին մայիսի 11-ին հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նրա խոսքերով, նշված միջոցառումներից է մայրաքաղաքի համայնքների գոտեւորման նախագծերի մշակումը: Ըստ Ս.Դանիելյանի, արդեն 2006թ.-ի ընթացքում նախատեսվում է մշակել «Կենտրոն» համայնքի տարածքի գոտեւորման նախագիծը, ինչի համար նախատեսվել են 314 մլն դրամ (մոտ 698 հազ. ԱՄՆ դոլար): Նա նշեց, որ 2007թ.-ից կմշակվեն մայրաքաղաքի այլ համայնքների գոտեւորման նախագծերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն