ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿ, ԷՍԹԵՏԻԿ ԵՎ<br /> ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿ, ԷՍԹԵՏԻԿ ԵՎ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

  • 12-04-2006 17:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-14-ը Երեւանում անցկացվող Պլաստիկ, էսթետիկ եւ վերականգնողական վիրաբուժության 5-րդ միջազգային կոնգրեսին մասնակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսասատանի, Նիդեռլանդների, Բելառուսիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների առաջատար վիրաբույժներ: Կոնգրեսը կազմակերպվել է Պլաստիկ, վերականգողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի եւ Ռուսասատնի համանուն վիրաբույժների ընկերության կողմից: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, նման միջոցառում Հայաստանում անց է կացվում առաջին անգամ, ինչը վկայում է տվյալ բնագավառում հայ վիրաբույժների միջազգային ճանաչման եւ բարձր գնահատականի մասին: Ըստ նախարարի, պլաստիկ վիրաբուժությունը ժամանակակից բժշկության զարգացող ուղղություններից է: Ն.Դավիդյանի խոսքերով, ժամանակակից բժշկագիտությունը իր մարդասիրական առաքելությամբ եւ համամարդկային նշանակությամբ բազմազգ է եւ չի ճանաչում սահմաններ: Ըստ նրա, արտերկրից ժամանած անվանի մասնագետների հետ այսօրինակ հանդիպումները եւ փորձի փոխանակումը կնպաստեն հայ բժիշկների մասնագիտական ունակությունների բարձրացմանը, երիտասարդ մասնագետների ուսուցմանը, ինչպես նաեւ հայրենական բժշկության ինտեգրմանը համաշխարհային բժշկագիտության ոլորտում: ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի խոսքերով, «դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքը առանց պլաստիկ վիրաբուժության, որովհետեւ անսահման է մարդու ձգտումը դեպի կատարյալը»: Ըստ նրա, Հայաստանում միջազգային կոնգրեսի անցկացումը ապացուցում է, որ բժշկագիտության այդ ոլորտի հայկական դպրոցը արագ է զարգանում եւ վստահություն է վայելում միջազգային համապատասխան կառույցների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play