ՀԱՅԱՍՏԱՆԻ 14 ՄԱՐԶԻԿՆԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ<br /> ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 14 ՄԱՐԶԻԿՆԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

  • 07-02-2005 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 14 թեթեւատլետներ են մասնակցում Իրանում փետրվարի 7-8-ին անցկացվող միջազգային մրցումներին: «Արեւածագի 10 օրը» անվանումը կրող ավանդական մրցումներում, որոնք նվիրված են Իսլամական հեղափոխության տարեդարձին, Հայաստանի մարզիկները հանդես կգան հիմնականում վազքային եւ ցատկային մրցաձեւերում: Մարզիչները առավել մեծ հույսեր են կապում 9 մարզուհիների հետ, որոնք վերջերս Թեհրանում անցկացված խոշոր մրցումներում 12 մեդալ են նվաճել (6 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե): Ընդ որում, այդ մրցումներից հետո հայաստանցի մարզուհիները մնացել էին Իրանում եւ տեղի թեթեւատլետների հետ համատեղ ուսումնամարզումային հավաք անցկացրել:
Նոյյան տապան  -   Սպորտ