ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 18-01-2005 14:15:00   | Բելգիա  |  Մշակույթ
ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելի Գանշորեն համայնքի մշակույթի տանը հունվարի 14-ին բացվել է հայ արվեստագետների ցուցահանդես` «Բացահայտիր Հայաստանը» խորագրով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսին, որ տեւելու է մինչեւ հունվարի 23-ը, ներկայացված են նկարիչներ Լեւոն Աղայանի, Ավետիս Բալայանի եւ Սամոյի նկարները, ինչպես նաեւ Մարիամ Գրիգորյանի եւ Սուրեն Օհանյանի քանդակները: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումներով է հանդես եկել բելգիացի երգչուհի Սոֆի Սերվեն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play