«ԱԵՐՈՖԼՈՏ-ՕՓԵՆ» ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԱՐՑԱՇԱՐԻ ՈԻՂԵԳԻՐԸ ՆՎԱՃԵՑ ԼԵՎՈՆ<br /> ԲԱԲՈՒՋՅԱՆԸ<br />


«ԱԵՐՈՖԼՈՏ-ՕՓԵՆ» ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԱՐՑԱՇԱՐԻ ՈԻՂԵԳԻՐԸ ՆՎԱՃԵՑ ԼԵՎՈՆ
ԲԱԲՈՒՋՅԱՆԸ

  • 13-12-2004 22:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց Երեւանի կրկնակի չեմպիոն Ռուբեն Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշար, որին մասնակցեցին 35 շախմատիստներ: Շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 հանդիպումնրում վաստակելով 7,5 միավոր` 1-ին տեղը գրավեց պատանի շախմատիստ Լեւոն Բաբուջյանը: Նրա բաժին հասավ գլխավոր մրցանակը` 2005թ. փետրվարին Մոսկվայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարի` «Աերոֆլոտ-օփեն»-ի ուղեգիրը: Հուշմրցաշարում 2-րդ տեղը գրավեց Դավիթ Պետրոսյանը, 3-րդ` Գեւորգ Հարությունյանը. 2-ն էլ վաստակեցին 7 միավոր: 4 մասնակիցներ` Զավեն Անդրեասյանը, Վահրամ Մեժլումյանը, Սիմոն Մկրտչյանը եւ Հրանտ Մելքումյանը, 6-ական միավորով բաժանեցին 4-7-րդ տեղերը: 2-7-րդ տեղերը գրաված շախմտիստներն արժանացան կազմակերպիչների սահմանած պարգեւավճարներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play