Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճանաչված նկարչուհի Միլանդա դե Մոնդին


Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճանաչված նկարչուհի Միլանդա դե Մոնդին

  • 22-08-2011 17:23:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճանաչված նկարչուհի Միլանդա դե Մոնդին (Գրիգորյան), ով նախարարին ներկայացրել է իր ստեղծա•ործական ուղին: Միլանդա դե Մոնդը ծնվել է Պարսկաստանի Աբադան քաղաքում: Հայկական ընտանիքում ծնված եւ մեծացած աղջնակն իր սկզբնական ուսումը ստացել է քաղաքի հայոց դպրոցում, ապա տասնամյա Միլանդան ծնողների հետ տեղափոխվել է Ավստրալիա՝ Սիդնեյ: Ավարտել է Սիդնեյի ազգային դպրոցն ու արվեստի քոլեջը: Նկարել սկսել է 5 տարեկանից: Միլանդա դե Մոնդի կտավները ցուցադրվել են Նյու Յորքում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Հայաստանում կազմակերպված անհատական եւ խմբային ավելի քան 60 ցուցահանդեսներում: Նրա նկարները զարդարում են համաշխարհային ճանաչում ունեցող հավաքածուները: Այժմ էլ հրավիրված է մասնակցելու դեկտեմբերի 3-11-ին Իտալիայում կայանալիք Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play