ԱՌԱՔԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ<br />


ԱՌԱՔԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

  • 27-11-2008 19:40:00   | Հունաստան  |  Սպորտ
ԿՈՄՈՏԻՆԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կոմոտինի քաղաքում առաջին անգամ անցկացվում է համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով ծանրամարտի մրցաշար: Նոյեմբերի 26-ին Հայաստանը ներկայացնող Առաքել Միրզոյանը (69 կգ., Էջմիածին) երկամարտի 312 կգ. արդյունքով (141 կգ + 171 կգ) գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե երեք մեդալի: Նա Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է: Իսկ առաջին տեղը գրավեց չինացի մարզիկը, որը երկամարտում ցույց տվեց 325 կգ արդյունք: Նոյեմբերի 27-ին մրցելույթներ կունենան Հայաստանի ներկայացուցիչներ Նազիկ Ավդալյանը (69 կգ. Գյումրի) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ. Քասախ): ԱՄՆ հավաքականի կազմում հանդես կգա Հայաստանցի աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` Դավիթը: Նա ելույթ կունենա 85 կգ քաշային կարգում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play