ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԱՐՁՅԱԼ ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԱՐՁՅԱԼ ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 20-11-2008 18:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնության «Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ հանդիպումը: Թիմերն ունեին հավասար` 59-ական, միավոր եւ 2008թ.-ի չեմպիոնին որոշելու համար մրցեցին «ոսկե խաղում»: Հիմնական ժամանակում, որն ավարտվեց 1:1 հաշվով, հաղթողը չորոշվեց: Նշանակվեց լրացուցիչ 30 րոպեում դիպուկությամբ 2-րդ անգամ աչքի ընկավ փյունիկցի Ալբերտ Թադեւոսյանը, որի շնորհիվ «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց հակառակորդին եւ 8-րդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play