ԲՈՒՇԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԶՈՀԵՐԻՆ<br />


ԲՈՒՇԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԶՈՀԵՐԻՆ

  • 11-01-2008 17:59:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսրայելում իր այցի եզրափակիչ օրն սկսել է այցելությամբ Երուսաղեմի Յադ վա-Շեմ հուշահամալիր` աշխարհահռչակ թանգարան, հետազոտական կենտրոն եւ միլիոնավոր հրեաների հուշարձան, ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների ձեռքով: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, կեսօրից հետո Սպիտակ տան ղեկավարը Դավիթ Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանից կթռչի Քուվեյթ` շարունակելով ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ: Բուշը կլինի Բահրեյնում, Արաբական Միավորված Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում եւ Եգիպտոսում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play