ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ
ՀԱՍՑՆԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԴԻՐՔԵՐԻՆ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
20-12-2007 15:57:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի նախագահ
Համիդ Կարզայը կոչ է արել ՆԱՏՕ-ի ուժերին հարվածներ հասցնել
թալիբների դիրքերին հարեւան երկրներում:
«Աֆղանստանը ոչ թե ահաբեկչության պատվարը է, այլ` զոհ»,-
ընդգծել է Կարզայը: Ըստ Աֆղանստամի նախագահի, ահաբեկչության
պլացդարմ են հարեւան պետությունները, իսկ «ահաբեկիչները մարզվում
եւ զենք են պահեստավորում արտասահմանում»:
Նախկինում պաշտոնական Քաբուլը սահմանակից Պակիստանին բազմիցս
մեղադրել է «Թալիբան» շարժման գրոհայինների նախապատրաստության եւ
հանդերձման մեջ: