ԼԱՏՎԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԼԱՏՎԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 05-12-2007 19:45:00   | Լատվիա  |  Միջազգային
ՌԻԳԱ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի վարչապետ Այգարս Կալվիտիսը դեկտեմբերի 5-ին նախագահ Վալդիս Զատլերսին ներկայացրել է իր գլխավորած կառավարության հրաժարականի դիմում: Դրա պատճառ է դարձել հասարակության անվստահությունը Լատվիայի նախարարների կաբինետի նկատմամբ, որն արտահայտվել է բողոքի զանգվածային ցույցերով: Կառավարության առաջիկա հրաժարականի մասին վարչապետը հայտարարել էր նոյեմբերի սկզբին, որից հետո նոր կաբինետի ձեւավորման բանակցություններ էին սկսվել ներկայիս կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Սակայն մինչ օրս վերջնականապես հայտնի չէ, թե ով է մտնելու նոր կառավարող կոալիցիայի կազմի մեջ, ոչ էլ` ով է լինելու ապագա վարչապետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play