ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը մասնակցել է «Մարտական ընկերակցություն-2011» զորավարժությանը


ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը մասնակցել է «Մարտական ընկերակցություն-2011» զորավարժությանը

  • 13-09-2011 20:11:47   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի12-ին ներկա է եղել Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության ակտիվ փուլին: Զորավարժությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլեւ հակահրթիռային խնդիրներ եւ խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն: Զորավարժության ակտիվ փուլին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Հնդկաստանի, Սիրիայի, Ալժիրի, Մալազիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին վերադարձել է Հայաստան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play