Հանդիսավորապես բացվեց ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը


Հանդիսավորապես բացվեց ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը

  • 16-09-2011 22:48:33   | Հայաստան  |  Տնտեսություն

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ "Զվարթնոց" օդանավակայանի հանրային գոտում ուղեւորային նոր համալիրի հանդիսավոր բացումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, բազմաթիվ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Համալիրի ժամանման հարթակի փաստացի շահագործումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, մեկնման հարթակը՝ հոկտեմբերի վերջին։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ?Արմենիա? միջազգային օդանավակայաններ? ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, նոր ուղեւորային համալիրին ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ տեխնոլոգիաներով ու ներդրված սարքավորումներով օդանավակայանը տարածաշրջանում առաջատարն է։ Օդանավակայանի վերակառուցման համար ներդրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է մոտ 320 մլն դոլար՝ թռիչքուղու վերակառուցման եւ սարքավորումների նման ներդրումները ներառյալ։ Արդյունքում, ըստ Ա.Շխյանի, օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան ընդհանուր առմամբ 3 մլն 500 ուղեւոր՝ ներկա դրությամբ օդանավակայանը սպասարկում է 1 մլն 600 ուղեւոր։ Համալիրն, ըստ պատասխանատուի, ունի նոր ճարտարապետական լուծումներ, որոնք հնարավորություն կտան տնտեսել նաեւ շենքի պահպանման ծախսերը եւ նաեւ ապահովել շենքի ավելի պարզ ու արդյունավետ շահագործում։ Մասնավորապես, ապակեպատ տանիքը հնարավորություն է տալիս խնայել արհեսատական լույսի օտաործումը։ Օդանավակայանում ներդրված է ուղեբեռի սպասարկման ավտոմատացված համակարգ, որն ամբողջովին բացառում է աշխատողի շփումը ուղեբեռի հետ՝ Վանկուվերի (Կանադա), Դյուսելդորֆի (Գերմանիա), Բոստոնի (ԱՄՆ) օդանավակայանների պես։ Ներդրվել է նաեւ հաշվառման սեղանների նոր համակարգը, որը հնարավորություն կտա ուղեւորներին ավելի արագ հաշվառում անցնել։
Նոյյան տապան  -   Տնտեսություն