Հարություն Խաչատրյանը Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ


Հարություն Խաչատրյանը Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ

  • 23-09-2011 14:01:02   | Ռուսաստան  |  Մշակույթ

Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-Պետերբուրգում կկայանա «Ուղերձ առ մարդը» 21-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի միջազգային ժյուրի է հրավիրված նաեւ հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին Իտալիայից, Անտոնիո Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից եւ Վիտալի Մանսկին Ռուսաստանից: Հարություն Խաչատրյանի «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին «Ուղերձ առ մարդը» առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը այս փառատոնում արժանացել է երեք մրցանակի: Փառատոնի նախագահն է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը եւ հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play