Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից եւ Ամերիկայից ժամանած բարերարներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից եւ Ամերիկայից ժամանած բարերարներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ

  • 23-09-2011 20:08:13   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանից եւ Ամերիկայից ժամանած բարերարներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախում դպրոցաշինությանը աջակցելու համար` նշելով այս ոլորտի առանձնակի կարեւորությունը մեր հանրապետության կյանքում: Քննարկվել են նաեւ ԼՂՀ-ում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական