Վաղը մեկնարկում է «ԴիջիԹեք» ցուցահանդեսը


Վաղը մեկնարկում է «ԴիջիԹեք» ցուցահանդեսը

  • 06-10-2011 17:52:42   | Հայաստան  |  Տնտեսություն
Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում անցկացվելու է 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա նաեւ Բալթյան երկրների առաջատար IT դիստրիբյուտրներից մեկի` «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսի» (ACC) մամուլի ասուլիսը: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` ASUS, Dell, LG, BenQ, Sony, Philips, D-Link եւ այլն: «ԷյՍիՍին» ձեռք է բերել հայկական «Մաքստրոնիկ» ՓԲԸ, որը կդառնա ընկերության 7-րդ մասնաճյուղը Արեւելյան Եվրոպայում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play