ՏՄՊՊՀ հանձնաժողովի որոշմամբ, հարուցվել է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների և իրացնող տնտեսվարողների հանդեպ


ՏՄՊՊՀ հանձնաժողովի որոշմամբ, հարուցվել է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների և իրացնող տնտեսվարողների հանդեպ

  • 10-10-2011 13:45:44   | Հայաստան  |  Տնտեսություն
Տնտեսվարողները կարագի անվան տակ իրացրել են բուսասերուցքային սփրեդ. Հանձնաժողովը հայտնաբերել է օրինախախտներին: ՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է 920 դրամից մինչ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում: Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը եւ հայտնաբերել Է մի շարք խախտումներ: Ապա Հանձնաժողովը վաճառքի մեկ տասնյակից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են փաստաթղթերում առկա խախտումները: Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. Հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց, իրականում վաճա ռել են բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով: Տեղեկացնենք նաեւ, որ բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կիլոգրամը կարագից էժան է ավելի քան 1000 դրամով: Վարչական վարույթ. Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարի մամլո հաղորդագրության, Հանձնաժողովի որոշմամբ, հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների եւ իրացնող տնտեսվարողների հանդեպ: Վարչական վարույթի արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play