Նոյեմբերի 27-ին վախճանվել է հայ ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը

  • -- ::   |   |  

1951 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում վախճանվել է

հայ ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը (Ռուբեն փաշա): Նա ծնվել է 1881 թվականին Ախալքալաքում: Եղել է ՀՀԴ կուսակցության անդամ: Ռուբեն Տեր-Մինասյանը սովորել է Էջմիածնի Գեւորգյան, Մոսկվայի Լազարյան ճեմարաններում, Ժնեւի համալսարանում: 1906-1908 թվականներին Տարոնում եղել է Գեւորգ Չաուշի խմբում, մասնակցել Սուլուխի կռվին: 1915 թվականին եղել է Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից: 1917- 1918 թվականներին լինելով հայոց ազգային խորհրդի անդամ` զբաղվել է արեւմտահայ գաղթականների տեղավորմամբ, ապա ընտրվել ՀՀ խորհրդարանի անդամ:

  -