Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում


Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

  • 17-10-2011 14:26:12   | Կանադա  |  Քաղաքական
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները հագեցած էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ տոնական միջոցառումներով, որոնք իրականացվեցին Կանադայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Քեբեկ Սիթիում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վիկտորիայում եւ Վանկուվերում: Միջոցառումներն զուգակցվում էին համերգներով, պարահանդեսներով եւ թատերական ներկայացումներով: Հոկտեմբերի 14-ին Օտտավայում ՀՀ դեսպանությունում կայացավ ընդունելություն` նվիրված Անկախության տոնին, որին ներկա էին Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, կանադահայ կազմակերպությունների ղեկավարներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանի ելույթին հետեւեց Արարատից դեպի Եվրոպա տեսաֆիլմի ցուցադրումը, որն հյուրերին ներկայացրեց հայկական մշակույթի ազդեցությունը եվրոպական արժեքների վրա:
Նոյյան տապան  -   Քաղաքական