Հունիսի 1-ի Ցյուրիխում կայացած ընտրություններում Ջոզեֆ Ս Բլատերն կրկին վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ: Քվեարկությանը մասնակցած ընկերակցության 206 ներկայացուցիչներից 186-ը իրենց ձայները տվել են այդ պաշտոնի միակ հավակնորդ Բլատերի օգտին:
Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել են Բլատերի համար գրեթե սկանդալային իրավիճակում:
Օրես ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել «Կարիբյան ավազանի երկների ֆուտբոլային միության հավաքին» վերաբերող հարցը
Հավաքը կայացել էր մայիսի 10-11-ին Տրինիդադ եւ Տոբագոյի Հանրապետությունում եւ վերաբերում էր ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններին: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար մինչեւ վերջերս պայքարում էին նաեւ կազմակերպության գործկոմի անդամներ Բին Համամը եւ Ջեկ Ուորներըորոնք սակայն, էթիկայի հանձնաժողովի որոշմամբ ժամանակավորապես զրկվեցին ֆուտբոլի հետ կապված որեւէ պաշտոնական գործունեություն իրականացնելու իրավունքից՝ նրանց անունների շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալի պատճառով։ ՖԻՖԱ-ի գործկոմի ամերիկացի անդամ Չակ Բլեյզերը հայտարարել էր, որ Բին Համամն ու Ուորները փոքր երկրների բազմաթիվ ներկայացուցիչների մինչեւ 40 հազ. դոլար կանխկիկ գումար են առաջարկել, որպեսզի վերջիններիս պաշտպանեն Բին Համամի թեկնածությունը: Էթիկայի հանձնաժողովի կողմից հարցի քննարկումից ընդամենը մի քանի ժամ առաջ կատարցի գործարար Մոհամեդ բին Համամը հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելուց հրաժարվելու մասին՝ նշելով, որ իր եւ Բլատերի պայքարը շատ թանկ է նստում ՖԻՖԱ-ի վրա: ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովը որոշեց հետաքննություն չսկսել կազմակերպության նախագահ Զեպ Բլատերի նկատմամբ կաշառակերության մեղադրանքի հետ կապված, սակայն կազմակերպության գործկոմի երկու անդամներին՝ Համամին եւ Ուորներին ժամանակավորապես զրկեց ֆուտբոլի հետ կապված որեւէ պաշտոնական գործունեություն իրականացնելու իրավունքից: