Մայքլ Օուենը եւս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ
01-06-2011 15:43:05 | Մեծ Բրիտանիա | Սպորտ
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը համաձայնել է երկարացնել իր պայմանագիրը անգլիական Մանչեսթեր Յունայթեդի հետ եւս մեկ տարով:
Խոսակցություններ կային, թե անգլիացին այս ամառ կլքի Օլդ Տրաֆորդը` 2 ոչ այնքան հաջող տարիներ անցկացնելու եւ հիմնական կազմում չընգրկվելու պատճառով։ Սակայն 31-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է Մանչեսթերում մնալու ցանկության մասին:
«Ես շատ գոհ եմ այս որոշման համար: Այսպիսի բացառիկ մարզիչի գլխավորությամբ խաղալ այս հրաշալի ֆուտբոլիստների հետ` ինձ համար իսկական ոգեշնչում է: Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանի սկսելուն»,- ասել է Օուենը:
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստացել է հարձակվողին ավելի շատ հնարավորություններ տալ մյուս մրցաշրջանում: