ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա


ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա

  • 10-11-2011 15:36:42   | Հայաստան  |  Տնտեսություն
Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմամբ։ Այսուհետեւ հանձնաժողովը հնարավորություն կունենա ապրանքային շուկաների ուսումնասիրության, այդ շուկաներում հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի առկայության եւ օրենքով սահմանված այլ դրսեւորումների բացահայտման համար հարկային ծառայության մարմիններից տվյալ ապրանքային շուկաների եւ դրանց մասնակիցների վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք համահունչ են Եվրոպայի բարձրագույն կրթության միասնական տարածքի կրթական բարեփոխումներին։ Մասնավորապես, այսուհետեւ երկրում կադրեր կպատրաստվեն հասարակայնության հետ կապերի (PR), «Ակտուար մաթեմատիկա», «Անվտանգային գիտություններ», «Ոստիկանական գործ», «Կովկասագիտություն» եւ մի շարք այլ մասնագիտություններով։ 2011 թ. նոյեմբերի 4-11-ը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է ավելի քան 17 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play