Կանցկացվի Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված սամբոյի հուշամրցաշար


Կանցկացվի Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված սամբոյի հուշամրցաշար

  • 19-11-2011 14:18:43   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերության մարզադահլիճում Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից մեկի` ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի, հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 12 քաշային կարգերում կմրցեն Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի ավելի քան 100 պատանիներ։ Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխան կարգի մեդալներով եւ դիպլոմներով: Մրցումների սկիզբը ժամը 11:00-ին, մուտքն ազատ է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play