Տոնակատարություն՝ նվիրված Անտառի միջազգային օրվան


Տոնակատարություն՝ նվիրված Անտառի միջազգային օրվան

  • 28-11-2011 14:55:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագիրը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի անտառային էկոհամակարգերի ուսումնասիրությունը» խորագրով 2011թ. բնապահպանական կրթական քարոզարշավի արդյունքների ամփոփման հանդիսությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` Անտառի միջազգային օրը: Այս միջոցառումը նաեւ հարմար առիթ է հանդիսանում կենսաբազմազանության եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Քարոզարշավի հաջող իրականացումը հնարավոր դարձավ ՀՀ բնապահպանության նախարարության (ԲՆ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ), ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փորձագետների հետ համագործակցության շնորհիվ: Ժամանակակից բնապահպանական կրթական մեթոդների, անտառների կենսաբազմազանության եւ կենսաբանական մոնիթորինգի հմտությունների վերաբերյալ ուսուցում կազմակերպելու նպատակով ԳՄՀԸ ԿԿԿ ծրագիրը կազմակերպեց թվով ութ եռօրյա վերապատրաստման դասընթացներ Հայաստանի շրջանների եւ Երեւանի թվով 153 ուսուցիչների համար: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները կարողացան անտառների բնապահպանության վերաբերյալ դասարանային եւ արտադասարանային աշխատանքներ տանել ավելի քան 2000 աշակերտների եւ էկո-ակումբների անդամների հետ: Մրցույթի նպատակն էր խրախուսել ուսուցիչներին եւ աշակերտներին` ուսումնասիրելու անտառների կենսաբազմազանությունը, գնահատելու Հայաստանի անտառների էկոհամակարգային ծառայությունները եւ արդյունքները ներկայացնելու փորձագետներից կազմված ժյուրիին, որը պետք է ընտրեր ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի կողմից հայտարարված «Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են» խորագրով մրցույթի լավագույն աշխատանքները: Ակնկալվում է, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք միջոցառմանը հատուկ հյուրերի կարգավիճակով ներկա կգտնվեն եւ բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՀՀ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչեւան, ինչպես նաեւ Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պրն. Հանս-Յոխեն Շմիդթը: Այնուհետեւ հյուրերը կհրավիրվեն դիտելու 15 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ` քարոզարշավի եւ դրա արդյունքների մասին: Միջոցառման ընթացքում ԳՄՀԸ ԿԿԿ ծրագիրը կներկայացնի մրցույթի հաղթողներին` նրանց շնորհելով հատուկ պարգեւներ: Հաջորդիվ տեղի կունենա մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված գործերի ցուցադրություն, եւ միջոցառումը կեզրափակվի հյուրասիրությամբ: Անտառի միջազգային օրվա տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին (երկուշաբթի օրը) «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» շքասրահում (հասցեն` Սայաթ Նովա 19): Մասնակիցների գրանցումը կսկսվի ժ.14:30-ին: Միջոցառման պաշտոնական բացումը` ժ.15:00-ին: Ավարտը` ժ.17:30-ին: Ձեր մասնակցությունը հաստատեք մինչեւ դեկտեմբերի 1-ը` զանգահարելով հեռ.` (+374 10) 58-18-77 (Անժելիկա Սահակյան) կամ էլ. փոստով` angelika.sahakyan@giz.de :
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play