Քննարկվել են հյուսիսային երեք անցակետերի` Բագրատաշեն, Գոգավան և Բավրա, արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր


Քննարկվել են հյուսիսային երեք անցակետերի` Բագրատաշեն, Գոգավան և Բավրա, արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

  • 15-12-2011 11:14:51   | Հայաստան  |  Տնտեսություն
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը: Ինչպես հայտնում են ԱԱԽ-ից, հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012թ.-ի սկզբին նախատեսվում է շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկը, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ « Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել եւ հստակեցվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ծրագրի իրականացման արդեն իսկ որոշված ժամանակացույցի համաձայն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play