Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի հուշամրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին


Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի հուշամրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին

  • 14-01-2012 17:55:06   | Հայաստան  |  Սպորտ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչեւ 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ: Հուշամրցաշարի մյուս մասնակիցները Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք եւ կստանան դրամական պարգեւներ: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաեւ ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play