Մարգար Աղաջանյանը` Իրանի Բ հավաքականի գլխավոր մարզիչ


Մարգար Աղաջանյանը` Իրանի Բ հավաքականի գլխավոր մարզիչ

  • 30-01-2012 21:46:46   | Իրան  |  Սպորտ
«ԱԼԻՔ»- Ուրախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ վետերան ֆուտբոլիստ Մարգար Աղաջանեանը Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Քէյրոշի կողմից նշանակւել է Իրանի Բ հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում: Իրանի Բ հաւաքականը կեանքի է կոչւել ֆուտբոլը Իրանում ամուր հիմքերի վրայ վերակազմաւորելու եւ որակեալ դարձնելու նպատակով: Գլխաւոր մարզիչն աւելացրել է, որ այս նորակազմ հաւաքականը նախապատրաստւելու է 2014 թւականի աշխարհի առաջնութեան մրցաշար դուրս գալու հեռանկարով: Մարգար Աղաջանեանը ֆուտբոլ խաղացել է` «Արարատ», «Էսթեղլալ», «Բահման» եւ «Փաս» խմբերի, ինչպէս նաեւ` Իրանի հաւաքականի կազմում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play