Ռուսաստանի ներքին պարտքը գրեթե եռապատկվել է


Ռուսաստանի ներքին պարտքը գրեթե եռապատկվել է

  • 08-02-2012 12:20:23   |   |  Տնտեսություն
Ռուսաստանի ներքին պետական պարտքը 2012 թվականին կազմելու է 4,19 տրքլիոն ռուբլի։ Այս մասին հայտնել է այդ երկրի Ֆինանսների նախարարությունը։ 2011 թվականի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 2,94 տրլն ռուբլի։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ներքին պարտքի ծավալն ավելացել է 42,5%. Ռուսասատնի իշխանություններն այդ ցուցանիշները չեն անհանգստացնում. ըստ նրանց, այն ՀՆԱ-ի նկատմամբ այդքան էլ բարձր չէ։ Դեռեւս հունվարին վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանի ամբողջ պետպարտքը 2011 թ, դրությամբ կազմել է ՀՆԱ-ի 10,4%, որից 7,9%՝ ներքին պարտքն է, իսկ 2,5%՝ արտաքին։ Պուտինի վկայությամբ, Ճապոնիայում պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 220%, իսկ ԱՄՆ-ում՝ 92%։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play