Արաքս Մանսուրյանը պարգեւատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով<br />


Արաքս Մանսուրյանը պարգեւատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

  • 01-01-2011 10:48:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունել է աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանին, ում ուղեկցում էր ամուսինը` հայտնի դիզայներ-փորագրող Հակոբ Գույուճյանը: Հյուրին ներկայացնելով նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, Ս.Պետրոսյանը մասնավորապես անդրադարձել է նախարարության կողմից մշակված Հայրենադարձության հայեցակարգին եւ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաջողությամբ ներդրված երկքաղաքացիության ինստիտուտին, Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովներին: Փոխնախարարը նշել է, որ, կարեւորելով երիտասարդության դերը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականցնում Սփյուռքի երիտասարդության ներուժը ի նպաստ Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանն օգտագործելու համար: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ի գնահատումն երգչուհու 35-ամյա ստեղծագործական բեղուն գործունեությունը, ինչպես նաեւ Ավստրալիայում հայապահպանության, հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում ներդրած նշանակալից ավանդը նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Ա.Մանսուրյանը պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Նոյյան տապան  -   Մշակույթ