Երեւան-Թբիլիսի գնացքի մեկնումը հետաձգվել է


Երեւան-Թբիլիսի գնացքի մեկնումը հետաձգվել է

  • 11-02-2012 19:07:27   | Հայաստան  |  Տնտեսություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինի հրամանով հետաձգված է Երեւան-Թբիլիսի միջազգային գնացքի մեկնումը: Գնացքը պետք է մեկներ «Երեւան» կայարանից փետրվարի 12-ին, ժամը 22:35-ին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ նույնպես հետաձգվեց Երեւան-Թբիլիսի գնացքի մեկնումը: Երեւան-Թբիլիսի գնացքը մեկնեց այսօր` 9:00-ին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման եւ գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան եւ ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ներկա ժամանակ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինի նախագահությամբ: Ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի իրավիճակի զարգացումների մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play