Դավիթ Խիթարյանը` Օլիմպիական A կարգի մրցավար


Դավիթ Խիթարյանը` Օլիմպիական A կարգի մրցավար

  • 13-02-2012 21:20:37   | Հայաստան  |  Սպորտ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում փետրվարի 11-12-ին ընթացող ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Միջազգային Ձյուդոյի Ֆեդերացիան անցկացրեց Օլիմպիական A կարգի մրցավարների քննություն: Քննությանը մասնակցելու իրավունք էին ստացել աշխարհի 15 երկրներից 16 միջազգային կարգի մրցավարներ, այդ թվում` Հայաստանից Դավիթ Խիթարյանը: Նա բարեհաջող հանձնեց քննությունը եւ վաստակեց Օլիմպիական A կարգի մրցավարի պատվավոր կոչումը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, Միջազգային ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը բավականին խիստ էր մոտեցել քննությանը: Արդյունքում` 6 մրցավարներ դուրս մնացին քննությունից, որոնց թվում երեք եվրոպական երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա) եւ երեք այլ աշխարհամասերի մրցավարներ (ԱՄՆ, Տաջիկիստան, Հորդանան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play