Կեղծ ահազանգեր.Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել


Կեղծ ահազանգեր.Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

  • 19-03-2012 12:21:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 16-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 15.33-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել Երեւանի Աճառյան 1-ին նրբանցքի թիվ 21 հասցեում` Նյարդահոգեբուժական հիվանդանոցում պայթուցիկ սարքի տեղադրման մասին: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում իրականացվել է հիվանդների եւ բուժանձնակազմի տարահանում: Ոստիկանության կինոլոգների կողմից շենքի զննման արդյունքում ժամը 17.38-ին հայտարարվել է, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: *** Նույն օրը ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 15.35-ին անձը չպարզված քաղաքացուց հերթապահ մաս ահազանգ է ստացվել Երեւանի Նալբանդյան 130 հասցեում (ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության շենք) պայթուցիկ սարքի տեղադրման մասին: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ժամը 16.07-ին ոստիկանությունից հայտնել են, որ շենքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play