Տիգրան Սարգսյան. ««Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը»


Տիգրան Սարգսյան. ««Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը»

  • 06-04-2012 14:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն եւ ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: «Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին եւ գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության եւ համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը: 5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն