Ապրիլի 16-ի երեկոյան աշխատանքները կավարտվեն, և Նոր Նորքի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը կվերականգնվի
16-04-2012 19:25:39 | Հայաստան | Տնտեսություն
Ապրիլի 14-ին, ջրատարի վթարված 45մ երկարությամբ հատվածը փոխարինելուց հետո, վերսկսվել էր Նոր Նորքի 5, 8 զանգվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ըստ «Երեւան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժնի հաղորդագրության, երկու օր անց, չդիմանալով ջրի ճնշմանը, ջրատարի խցափակված հատվածներից մեկում ճաք էր առաջացել, որի պատճառով հարկ է եղել նորից դադարեցնել Նոր Նորքի 5 -րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրել է ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Հյուսիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանը, ապրիլի 16-ի երեկոյան տարվող աշխատանքները կավարտվեն եւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը կվերականգնվի: