Բաքուն չի ապահովել Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջները


Բաքուն չի ապահովել Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջները

  • 24-05-2012 13:33:34   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բաքվին դուրս թողեցին 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար պայքարից: 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար պայքարը կշարունակեն Ստամբուլը, Տոկիոն եւ Մադրիդը, իսկ Բաքուն եւ Դոհան դուրս են մնացել հետագա պայքարից: Միջազգային օլիմպիական կոմիտեն մայիսի 23-ին հայտարարել է, որ Բաքուն եւ Դոհան չեն կարողացել ապահովել պահանջները: Այժմ ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը պետք է ավելի մանրամասն քննարկի Ստամբուլի, Տոկիոյի եւ Մադրիդի հայտերը, ինչպես նաեւ կայցելի այդ քաղաքներ` տեղում ծանոթանալու նրանք առաջարկներին: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ: Նշենք, որ Օլիմպիադա-2020-ի թեկնածուների շարքում էր նաեւ Հռոմը, որը, սակայն, տնտեսական ծանր վիճակի պատճառով հետ էր կանչել իր հայտը: Աղբյուրը՝ HayNews.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play