Կարծիք. Սյուզի Կենտիկյանին թունավորե՞լ էին


Կարծիք. Սյուզի Կենտիկյանին թունավորե՞լ էին

  • 06-06-2012 13:53:05   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, որ մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կրեց մարզական կարիերայում իր առաջին պարտությունը՝ չեմպիոնական երեք գոտիները WBA/WIBF/WBO) զիջելով ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյին, նախապատրաստվում է սեպտեմբեր ամսին կայանալիք ռեվանշ մրցամարտին: Հայկական լրատվամիջոցները մարտից հետո գրեցին, թե Սյուզին տանուլ է տվել միայն երկու գոտի, հավանաբար, նկատի ունենալով, որ ռինգում իսկապես ամերիկացուն փոխանցվեցին երկուսը: Սակայն Aravot.am-ը Կենտիկյանի հարազատների հետ զրույցից պարզեց, որ իր տեղեկատվությունն ավելի ճիշտ էր. պարզապես, վստահ լինելով, որ հաղթանակն իրենն է լինելու, Սյուզին «Brandenburg Halle» տարել էր երկու գոտի, իսկ երրորդը նրանից վերցրել են ավելի ուշ՝ արդեն տնից: Հիմա Սյուզի Կենտիկյանը պատրաստվում է գոտիները ետ վերադարձնել սեպտեմբերին կայանալիք ռեվանշ մրցամարտում: Այդպիսի կետ կա նրա ու մրցակցի թիմերի ստորագրված պայմանագրում: Ընդ որում, մարտի անցկացման վայրի ընտրության իրավունքը հայ բռնցքամարտիկինն է: Այնուամենայնիվ, ինչո՞ւ Կենտիկյանը պարտվեց ոչ այնքան հայտնի մրցակցին: ԶԼՄ-ները գրել են, որ մարտից առաջ նա թունավորվել էր: Մարտից հետո հարազատների հետ հեռախոսազրույցում Սյուզին հաստատել է դա եւ ավելացրել, թե ռինգ մտել է ուժեղ գլխապտույտով եւ այնպիսի զգացողություն է ունեցել, ասես, դահլիճը փլվում է գլխին: Կարծիք կա անգամ, որ թունավորումը կանխամտածված է եղել: Բայց ավելի հետաքրքիր է հարազատների պատմած մի փաստ: Նրանց խոսքերով, կողային մրցավարների ետեւում նստած մարդկանցից մեկը հետագայում պատմել է, թե ինքը լսել է նրանց զրույցը: Մրցավարներից մեկը ցանկացել է ոչ-ոքի՝ 95:95 գրանցել, սակայն մյուսը համոզել է, որպեսզի հաղթանակը միավորներով շնորհվի ամերիկուհուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play