Սիրիայի դեմ դավադրությանը մասնակցում Է աշխարհի 70 երկիր


Սիրիայի դեմ դավադրությանը մասնակցում Է աշխարհի 70 երկիր

  • 21-06-2012 16:24:50   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սիրիայի դեմ դավադրությանը մասնակցում Է աշխարհի 70 երկիր, բայց Դամասկոսը դիմադրում Է եւ դիմագրավում հարվածը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հունիսի 21-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլախիյանը: «Աշխարհի 70 երկրներ Սիրիայի դեմ հալածանքների հանցավոր արշավ են ծավալել, ինչը երեք ամսվա ընթացքում պետք Է հանգեցներ անցանկալի իշխանության տապալման»,-հայտարարել Է նա՝ հավելելով, որ «Դամասկոսը մինչեւ այժմ դիմադրում Է այդ ծրագրերին եւ աննկուն դիմագրավում հարվածը»: Բացի այդ, Աբդոլախիյանը նշել Է, որ Իրանը պաշտպանում Է ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի կարգավորման պլանը եւ մտադիր Է ընդունել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առաջարկը, որի գումարման նախաձեռնությամբ հանդես Է եկել Մոսկվան: ԱՐՄԵՆՊՐԵՍ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը