Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կկայանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը


Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կկայանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը

  • 17-05-2010 21:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, քննարկվել են միջխորհրդարանական փոխգործակցությանը, այդ թվում մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play