Իրանի 44–րդ Համահայկական խաղերը


Իրանի 44–րդ Համահայկական խաղերը

  • 27-08-2012 08:39:54   | Իրան  |  Սպորտ

2012 թվականի սեպտեմբերի 13–ից, պաշտոնապես մեկնարկում են Իրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության 44–րդ շրջանի համահայկական մարզական խաղերը, որին մասնակցում են իրանահայ համայնքների հայկական միություններն ու մարզական ազատ խմբերը։ Մրցությունները կայանում են «Արարատ» մարզավանում, որտեղ եվ բնակեցվում են մյուս շրջաններից մասնակցող մարզիկները։ Մրցույթները անց են կացւում ֆուտբոլ, բասկետբոլ, վալէյբոլ, շախմատ, թեթեվ ատլետ, սեղանի եւ գետնի թենիս, լող եւ բիլիարդ մարզաձեվերում երկսեռ եղանակով։ Մրցությունները տեվում են մէկ շաբաթ եվ վերջում գավաթներ ու մեդալիոններ են ստանում առաջնություն շահաց միությունները եվ մարզիկները։ Այս խաղերը, որի բացումը լինում է ընդհանրապէս ճոխ ու պետական բարձրաստիճան այրերի ներկայութեամբ, ամենապատեհ առիթն է, որտեղ իրանահայ երիտասարդները կարողանում են շփւել միմյանց հետ ու փորձառություններ փոխանցել տարբեր բնագավառներում։ Նախկինում Իրանի Համահայկական խաղերին մասնակցել եի նաեվ Հայաստանի, Արցախի, Ջաւախքի ու եվրոպական երկրներից հայկական մարզական խմբեր։ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության մարզական միությունը 1964 թվիցիվեր, նախաձեռնել է Համաhայկական խաղերի մրցությունների կազմակերպման , որը իր կարեվոր նպաստն է բերել հայապահպանմանը, իրանահայ գաղութի տարբեր շրջանների սերտ հարաբերության եւ համագործակցության միջոցով: Մրցություններին մասնակցություն են բերել Թեհրանի քույր միությունները, Թավրիզի, Ուրումիայի, եւ Ռաշտի մասնաճյուղերը, ինչպեսնա եվ Իսֆահանի , Շիրազի եւ Գորգանի ազատխմբերը: Խաղերը երեք տարի տեղի չեն ունեցել Իրանի հեղափոխության եւ պատերազմին զուգադիպելով։ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպությունը հիմնադրվել է 1944 թվականին Թեհրանում։ Վարդան Դավթյան
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play