Մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին


Մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

  • 01-10-2012 17:02:15   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան միջմարզային առաջին խաղերը. Կապան-Եղեգնաձոր խաղն ավարտվեց 0:1, իսկ Սպիտակ-Գյումրին՝ 1:1 հաշվով: Մրցաշարը տեւելու է մինչեւ նոյեմբեր, եւ միմյանց հետ մրցելու են ներմարզային առաջնությունում հաղթած մեկական թիմեր: Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական բնույթ է կրում, եւ նպատակն է բարձրացնել ՀՀԿ մարզային երիտասարդական կառույցների ակտիվությունը, ինչպես նաեւ՝ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play