ԲՀԿ անդամը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները


ԲՀԿ անդամը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները

  • 24-10-2012 09:43:54   | Հայաստան  |  Տնտեսություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջեւ իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջեւ պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Քանի որ, Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջեւ ունեցած իր պարտավորությունները 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին եւ օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին: Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է տեսնել Հայաստանի Հանրապետության www.datalex.am պաշտոնական դատական տեղեկատվական համակարգում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play