Խաղ՝ թեժ պայքարում


Խաղ՝ թեժ պայքարում

  • 03-12-2012 12:29:58   | Հայաստան  |  Սպորտ

 

Հայտնի է ՀՀԿ ԵԿ նախաձեռնած մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարի եզրափակչի հաղթողը
 
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մեկնարկած ՀՀԿ ԵԿ մարզային կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, մոտեցավ վերջնագծին: 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել միջմարզային փուլի եզրափակիչ հանդիպումը, որի ընթացքում ուժերը չափեցին ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության Կապանի երիտասարդական և ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության Չարենցավանի երիտասարդական թիմերը: Հանդիմանը ներկա էր շուրջ 1500 երիտասարդ հանդիսատես: Խաղը անցավ թեժ պայքարում, և միայն հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչվեց Կապանի երիտասարդական թիմը:
Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական է, և նպատակն է բարձրացնել ՀՀԿ մարզային երիտասարդական կառույցների ակտիվությունը, ինչպես նաև՝ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play