Մինչ այսօր ոչ Հայաստանի, եւ ոչ էլ աշխարհի այլ երկրների գիտնականները չեն փորձել բացահայտել Երեւանում մոտ 70 տարի առաջ հայտնաբերած փաստացի ապացույցը, որը վկայում է, որ նախապատմական ժամանակներում երկրագնդի վրա եղել է այլ, չափազանց զարգացած քաղաքակրթություն, որը մասնագետները պայմանականորեն անվանում են «Նախաքաղաքակրթություն»:
Վերջին հրապարակումն այդ մասին եղել է 2005 թվականին, երբ այդ իրեղեն ապացույցը հայտնաբերողի որդին՝ Հրազդան քաղաքի բնակիչ Արամայիս Գարեգինյանը՝ կատարելով իր մահացած հոր վերջին կամքը, բացահայտել է 1943 թվականին հայ շինարարների հայտնաբերումը։
Արամայիս Գարեգինյանը պատմել է, թե ինչպես են Երեւանի «Հաղթանակ» կամրջի շինարարները Հրազդան գետի հունի մեջ կամրջի հենասյան հիմքը փորելու ժամանակ, երբ արդեն հասել էին նախանշված խորությանը, անսպասելիորեն հայտնաբերել անհասկանալի մի բան: Պատմողի հայրը` ռազմական ինժեներ Հրանտ Գարեգինյանը եղել է այդ շինարարական խմբի ավագը։ Կամրջի հենասյան հիմքը փորելն ավարտելուց հետո Հրանտ Գարեգինյանը կատարել է վերջին չափումները, որից հետո հորատանցքը պետք է լցվեր բետոնով, եւ հանկարծ բանվորներից մեկը մոտեցել է նրան՝ տեղեկացնելով, որ ինչ որ տարօրինակ բան է գտնվել։ Գտածոն եղել է ակնհայտորեն մշակված մետաղե սյան վերնամաս` 25 սմ տրամագծով, կոնաձեւ գլխով եւ շրջանաձեւ փոսորակով։ Կասկած չկար, որ դա արհեստական պատրասվտված առարկա է, իսկ մետաղը այնքան ամուր է լինում, որ ոչ մի գործիքով հնարավոր չի լինում անգամ քերծել այն: Մետաղի վրա չեն լինում անգամ ժանգի հետքեր, չնայած այն գտնվում էր հունի խոնավ գրունտի մեջ՝ գուցեեւ հազարավոր տարիներ:
Շինարարների ծանր մուրճերը անծանոթ մետաղին հարվածելու պարագայում հետ են շպրտվում ռետինե գնդակների պես, մինչդեռ անգամ ամենաամուր պողպատի վրա մետաղյա մուրճն անպայման հետք է թողնում: Մետաղ կտրելու համար նախատեսված եւ ոչ մի գործիք չէր կարողանում նույնիսկ հետք թողնել գտածոյի վրա: Հրանտ Գարեգինյանը ցանկանում է է՜լ ավելի խորացնել փոսը` անսովոր սյան ավել մեծ հատված հողից մաքրելու նպատակով եւ զեկուցում տարօրինակ գտածոյի մասին ղեկավարությանը՝ խնդրելով ժամանակ տալ փոսն ավելի խորացնելու համար: Ստանալով ղեկավարության թույլտվությունը, շինարարները փորձում են հանել գտածոն. սյան շուրջը փորելով եւս մոտ մեկ մետր, սակայն սյունը դուրս քաշելու բոլոր փորձերը արդյունք չեն տալիս։ Շինարարները հանգում են այն եզրակացությանը, որ սյունը շատ ավելի մեծ եւ դատելով մետաղից՝ բարձր տեխնոլոգիաներով պատրաստված օբյեկտի մաս է հանդիսանում:
Գարեգինյանը կանգնեցնում է շինարարական աշխատանքները եւ խնդրում ղեկավարությանը կապվել Գիտությունների Ակադեմիայի հետ, սակայն չսպասելով գիտնականների տեղ հասնելուն, ղեկավարությունից հրաման են ստացվում նույն օրը վերսկսել եւ ավարտել աշխատանքները: Ղեկավարությունը որոշում է փոսը լցնել բետոնով, իսկ հետո գտածոյի մասին հայտնել ուր որ պետք է: Բայց Գարեգինյանը հասկանում է, որ դա չի արվելու, քանի որ այն ժամանակ այդ միջադեպը հայնի դարձնելը երկակի վտանգավոր էր. մի կողմից կարող էին մեղադրել շինարարության ղեկավարությանը գտածոն բետոնով լցնելու համար, մյուս կողմից կարող էին մեղադրել շինարարության գրաֆիկը ետ գցելու համար: Պատերազմական ժամանակ հրամանի չկատարումը կամ անգամ ուշացումը սպառնում էր զինվորական տրիբունալով: Հետպատերազմյան շրջանում եւս գտածոյի մասին պատմելը վտանգավոր էր, որովհետեւ կարող էին մեղադրել գտածոյի մասին հայտնելու համար, եւ այդ պատճառով միջադեպի բոլոր վկաները լռում էին:
Եվ միայն հոր մահից հետո նրա որդին այդ միջադեպի մասին տեղեկացրեց հանրությանը՝ «ԱԼՄ» հեռուստաընկերության միջոցով։ Այս պատմության հեռարձակումից հետո իհարկե գտնվեցին էնտուզիաստներ, ովքեր սենսացիոն հայտնագործության համար պատրաստ եին բացել կամրջի հենասյուները, ինչը կլիներ շատ վտանգավոր եւ թերեւս ապարդյուն, քանի որ առեղծվածային սյունը գտնելու համար նախ պետք էր հատուկ սարքավորումներով սկանավորել եւ հետազոտել գետի հունը: Մինչդեռ երբ դա կատարվի մասնագետների կողմից, ապա հնարավոր է, որ մեզ սպասում է հնագիտական ամենանասենսացիոն հայտնագործություններից մեկը։
Այս, եւ այլ նմանատիպ փաստերի մասին կարող եք իմանալ՝ դիտելով «Անհայտ նախաքաղաքակրթություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Հայաստանի ԱԹՄ-աբաննեի միության անդամ Արմեն Պետրոսյանն է: