Սիրիահայ աղջնակը ճանաչվել է Հայաստանի լողի պատանեկան առաջնության չեմպիոն


Սիրիահայ աղջնակը ճանաչվել է Հայաստանի լողի պատանեկան առաջնության չեմպիոն

  • 17-01-2013 17:56:55   | Հայաստան  |  Սպորտ

 

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ  Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում: Վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն: Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի մարզիկին, վստահություն հայտնեց, որ նման տեմպերով Սերլին հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայութույնը նաև երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են:
Տեղեկացնենք նաև, որ այսուհետ սիրիահայ պատանիներին Դինամո մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները  կազմակերպել անվճար:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play